Կրակոցներ Սպիտակ տան մոտ. հարձակվողը սպանվել է, կա վիրավոր անցորդ

Վաշինգտոնում անհայտ անձը Սպիտակ տան մոտ կրակ է բացել ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցների վրա: Նա վիրավորվել է պատասխան կրակից և մահացել հիվանդանոցում, ասվում է գաղտնի ծառայության հայտարարության մեջ, որը հրապարակվել է գործակալության X սոցիալական ցանցի էջում կիրակի՝ մայիսի 24-ի գիշերը:

Փոխհրաձգության ընթացքում վիրավորվել է մեկ պատահական անցորդ, որի վիճակը ծանր է:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջադեպի պահին գտնվել է Սպիտակ տանը, նա չի տուժել: Սպիտակ տանը կարճ ժամանակով հայտարարվել է լրիվ մեկուսացման (lockdown) ռեժիմ:

CBS-ի փոխանցմամբ՝ հարձակվողը 21-ամյա Նասիր Բեսթն է: Նա հայտնվել էր անվտանգության մարմինների տեսադաշտում՝ Սպիտակ տան տարածք ապօրինի ներխուժելու փորձերի պատճառով և ուներ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ։

Leave a Comment