Զելենսկին զգուշացնում է՝ Ռուսաստանը կարող է հարվածել «Օրեշնիկ»-ով

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական հետախուզական ծառայությունները տեղեկություններ են ստացել Ռուսաստանի կողմից հնարավոր հրթիռային հարձակման նախապատրաստման վերաբերյալ, որի ընթացքում կարող է կիրառվել «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռը։

Զելենսկին Telegram-ի իր ալիքում նշել է, որ տվյալները ստացվել են նաև ամերիկացի և եվրոպացի գործընկերներից, իսկ խոսքը, մասնավորապես, Կիևի ուղղությամբ տարբեր տեսակի սպառազինություններով հնարավոր համակցված հարվածի մասին է։ Նրա խոսքով՝ ստացված տեղեկությունները դեռ ստուգվում են։

Ուկրաինայի նախագահը քաղաքացիներին կոչ է արել լրջորեն վերաբերվել օդային տագնապի ազդանշաններին և վտանգի դեպքում ապաստան գտնել։

«Ռուսական խելագարությունն իսկապես անսահման է, ուստի խնդրում եմ պաշտպանեք ձեր կյանքերը»,- գրել է Զելենսկին։

Leave a Comment