System of a Down-ը հուլիսին համերգ կունենա Հայաստանում


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

System of a Down-ը հուլիսին համերգ կունենա Հայաստանում, հայտնել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն այս մասին ասել է քարոզարշավի ժամանակ, երբ քաղաքացիներից մեկը նրան դիմել է՝ խմբին Հայաստան հրավիրելու խնդրանքով:

Փաշինյանի խոսքով՝ համերգը տեղի է ունենալու Հանրապետության հրապարակում, սակայն տոմսերով, թե առանց՝ դեռևս հայտնի չէ։

System of a Down-ը վերջին անգամ Երևանում համերգով հանդես էր եկել 2015 թվականի ապրիլի 23-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Wake Up The Souls» շրջագայության շրջանակում:

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment