Ռուբիո. ԱՄՆ-ը հետաքրքրված է Հնդկաստանի հետ համատեղ զենքի արտադրությամբ

ԱՄՆ-ը Հնդկաստանում համատեղ պաշտպանական արտադրության մեծ ներուժ է տեսնում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն News18-ին տված հարցազրույցում՝ Հնդկաստան կատարած չորսօրյա այցի ընթացքում։

«Համատեղ արտադրության առումով դա իդեալական կլիներ։ Իհարկե, դա այն ոլորտն է, որը մենք դեռ պետք է զարգացնենք, բայց դա իդեալական սցենար կլիներ, քանի որ Հնդկաստանն ունի հսկայական ներուժ։

Այն ունի բարձր որակավորում ունեցող աշխատուժ, և ես գիտեմ, որ մեր ընկերությունները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում այստեղ արտադրություն հիմնելու հարցում», – նշել է պետքարտուղարը։

Ռուբիոյի խոսքով՝ «Սա վերաբերում է ոչ միայն ԱՄՆ-ին և Հնդկաստանին, այլև աշխարհի շատ այլ երկրների. կա պաշտպանական արդյունաբերական բազա զարգացնելու հրատապ անհրաժեշտություն»։

Leave a Comment