ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպման ժամանակ Սպիտակ տուն այցելելու հրավեր է հղել, հայտնել է Պետդեպարտամենտը։
«Պետքարտուղարը նախագահ (ԱՄՆ) Դոնալդ Թրամփի անունից վարչապետին հրավիրել է Սպիտակ տուն այցելելու», – նշել է նախարարությունը։
Ավելին, Ռուբիոն և Մոդին համաձայնել են «խորացնել առևտրի և պաշտպանության ոլորտում համագործակցությունը և արագացնել կարևորագույն և զարգացող տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը»։