Ընտրակաշառքի հատկանիշներով 2 օրում 21 ձերբակալվածից 13-ը կալանավորվել է – armeniatoday.am

Հակակոռուպցիոն կոմիտեն (ՀԿԿ) ենթադրյալ ընտրակաշառքի հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակում 2 օրում 21 մարդու է ձերբակալել, Armenia Today-ին հայտնեց կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Նրանցից 13-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Մարտի 30-ից սկսած՝ իրավապահ մարմինները հրապարակում են հաղորդումներ, որոնցում «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներին մեղադրում են բարեգործության, կաշառք տալու և խոստանալու մասին օրենքը խախտելու մեջ:

Ձերբակալությունների նոր ալիքն սկսվել էր մայիսի 8-ին՝ Շիրակի մարզի Անի համայնքում և Մարալիկ քաղաքում կուսակցության գրասենյակների խուզարկություններից հետո: Այս ձերբակալությունները հաջորդել էին դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի հայտարարություններին, որից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական ​​​​հայց էր ներկայացնել։

Մայիսի 12-ին և 13-ին ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործով նոր ձերբակալությունների մասին էր հայտնել:

«Ուժեղ Հայաստան»-ն այս գործողությունները քաղաքական հետապնդում է համարում և նշում, որ դաշինքը գործում է օրենքի շրջանակներում և բացառում է ընտրակաշառքի կիրառումը։

«Ուժեղ Հայաստան»- ի ներկայացուցիչ Գոհար Մելոյանի տվյալներով դաշինքի ձեռբակալվածների և բերման ենթարկվածների թիվը հասնում է 300-ի

Մայիսի 22-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է լրտեսության մեղադրանքով։

Մամուլի մայիսի 23-ի հրապարակումների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մտադիր է կանխել ընտրություններից հետո ընդդիմադիր կոալիցիայի ձևավորումը, ինչի պատճառով իրավապահները հետապնդումներ են սկսել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ներկայացուցիչների նկատմամբ։

Leave a Comment