Վայքի քաղաքապետը «Վերջին զանգ»-ի միջոցառմնաը մասնակցել է ՔՊ քարոզչական շապիկով


Հասարակություն


«Կարմիր շրջանակի մեջ Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանն է, ով Վերջին զանգի պաշտոնական միջոցառմանը մասնակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական շապիկով»,-գրում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Էդգար Ղազարյանը։

Նա ահազանգում է.

«Երկու խախտում միաժամանակ. քարոզչություն պաշտոնական լիազորությունները կատարելուց, այն էլ ուսումնական հաստատությունում։ Տեղեկատվություն էլ տարածվել է քաղաքապետարանի պաշտոնական էջում։

Հետաքրքիր է, թե սրան ոնց կարձագանքի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ով մի քանի օր առաջ ուսումնական հաստատություններում քարոզչության արգելքի մասին հայտարարություն էր տարածել»։


Leave a Comment