Թրամփը որոշել է չվերսկսել Իրանի ուղղությամբ հարվածները. ԶԼՄ




 

Sputnik. Դոնալդ Թրամփը մայիսի 19-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կարող է հարված հասցնել ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին կամ հաջորդ շաբաթվա սկզբին:


 


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է առայժմ հետաձգել Իրանի դեմ նոր հարվածները, որպեսզի հնարավորություն տա դիվանագիտությանը։ Այս մասին գրում է «Wall Street Journal»-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։


 


«Մայիսի 22-ի առավոտյան նախագահ Թրամփը հանդիպում է ունեցել ազգային անվտանգության հարցերով բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Իրանի հետ կապված հետագա քայլերը։ Նախագահը պաշտոնական որոշում չի կայացրել, սակայն օգնականներին հայտնել է, որ արդյունքների հասնելու համար ցանկանում է ավելի շատ ժամանակ հատկացնել դիվանագիտական գործընթացին», – գրում է պարբերականը։


 


Մայիսի 19-ին Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կարող է հարված հասցնել ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին կամ հաջորդ շաբաթվա սկզբին:


 


Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։


 


Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։


 


Չնայած պայմանավորվածությունների բացակայությանը՝ կողմերը ձեռնպահ են մնում ռազմական գործողությունների վերսկսումից, միաժամանակ ԱՄՆ-ն ուժեղացրել է տնտեսական ճնշումը, այդ թվում` Իրանի արտաքին առևտրի սահմանափակման միջոցառումները:


 


 


Leave a Comment