Պակիստանի և Կատարի բանակցողները ակտիվացրել են Իրան-ԱՄՆ համաձայնագրի ուղղությամբ աշխատանքը

Պակիստանի և Կատարի բանակցողների պատվիրակությունները Թեհրանում են՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունը կարգավորելու համաձայնագրի ուղղությամբ աշխատանքն ակտիվացնելու համար, հաղորդում է The New York Times-ը։

Թերթը նշում է, որ «միջնորդները ակտիվացրել են իրենց ջանքերը՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հրադադարի խզումը կանխելու համար»։

Պակիստանի զինված ուժերի գլխավոր հրամանատար, ֆելդմարշալ Ասմդիմ Մունիրի գլխավորած պատվիրակությունը ուրբաթ երեկոյան ժամանել է Իրան։

Արևմտյան լրատվամիջոցները ևս տեղեկացել են Իրանի մայրաքաղաքում Կատարից բանակցողների ներկայության մասին։

Leave a Comment