Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի միջազգային և ապակենտրոնացված համագործակցության հարցերով փոխնախագահ Ստեֆան Բոդեի գլխավորած պատվիրակությունը Երևանում է։ Պատվիրակությանը ընդունել է Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից:
Հանդիպման և դրան հաջորդած «Երևանի քաղաքային զարգացման ծրագրի» եզրափակիչ համաժողովի ընթացքում կարևորվել է երկու կողմերի համագործակցությունը քաղաքային զարգացման տարբեր ոլորտներում։
Նախատեսվում են իրագործել այնպիսի համատեղ ծրագրեր, որոնք ներառում են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ։
Մանրամասները՝ տեսանյութում: