
Կետրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ համաձայնություն տվեց դատախազության՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ միջնորդությանը։ Անդրանիկ Թևանյանը փաստաբանների հետ գնում է Քննչական կոմիտե։ Այս մասին հայտնում է «Առավոտ»-ը։