Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի միջազգային և ապակենտրոնացված համագործակցության հարցերով փոխնախագահ Ստեֆան Բոդեի գլխավորած պատվիրակությունը Երևանում է։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Պատվիրակությանը ընդունել է Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը։ Հանդիպման և դրան հաջորդած «Երևանի քաղաքային զարգացման ծրագրի» եզրափակիչ համաժողովի ընթացքում կարևորվել է երկու կողմերի համագործակցությունը քաղաքային զարգացման տարբեր ոլորտներում։
Նախատեսվում են իրագործել այնպիսի համատեղ ծրագրեր, որոնք ներառում են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ։
