Պակիստանի բանակի գլխավոր ֆելդմարշալ Ասիմ Մունիրը ժամանել է Թեհրան՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության կարգավորման միջնորդություն իրականացնելու համար։ Այս մասին հայտնել է ISNA-ն։
Գործակալության տվյալներով՝ Պակիստանի ջանքերն ուղղված են առկա տարաձայնությունների լուծմանը։ Գործակալությունը, հղում անելով պաշտոնյաներին, ընդգծում է, որ Մունիրի այցը «չի նշանակում նախնական պայմանների շուրջ փոխըմբռնման հասնել»։
Ավելի վաղ IRNA-ն, հղում անելով աղբյուրին, հայտնել էր, որ Պակիստանի բանակի գլխավոր հրամանատարը ուրբաթ օրը կժամանի Թեհրան՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև միջնորդական առաքելության շրջանակներում Իսլամական Հանրապետության իշխանությունների հետ բանակցություններ վարելու համար։ Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսին Ռազա Նաքվին ներկայումս եռօրյա այցով գտնվում է Թեհրանում, որտեղ մի քանի հանդիպումներ է ունեցել Իրանի իշխանությունների հետ։