Մոլդովայում կայացած ըմբշամարտի հուշամրցաշարում Հայաստանի թիմը 8 մեդալ է նվաճել

Մոլդովայի Քիշնև քաղաքում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Մ20 տարեկանների Տուդոր Ջուբիրկուի անվան հուշամրցաշարում Հայաստանի թիմը 8 մեդալ է նվաճել, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Ոսկե մեդալներ են նվաճել Սաշա Պետրոսյանը (57 կգ), Գագիկ Ղազարյանը (61 կգ), Հենրիկ Հայկյանը (120 կգ), արծաթե մեդալակիրներ են դարձել Արեն Հայրապետյանը (65 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ), Հակոբ Հակոբյանը (97 կգ), իսկ Վլադիմիր Ազարյանը (74 կգ) և Նարեկ Նիկողոսյանը (79 կգ) բրոնզե մեդալներ են նվաճել։

Հայաստանը մրցաշարին մասնակցել է 10 ըմբիշով:

Leave a Comment