Մեսսին դարձել է ֆուտբոլային միլիարդատեր՝ միանալով Ռոնալդուին

Արգենտինացի ֆուտբոլիստ Lionel Messi դարձել է ֆուտբոլային միլիարդատեր՝ համալրելով աշխարհի ամենահարուստ մարզիկների շարքը և միանալով իր երկարամյա մրցակից Կրիշտիանու Ռոնալդուին։

Bloomberg-ի տվյալներով՝ 38-ամյա Մեսսին 2007 թվականից ի վեր աշխատավարձերի և բոնուսների տեսքով վաստակել է ավելի քան 700 միլիոն դոլար։

Հովանավորչական պայմանագրերի, ներդրումային եկամուտների և այլ ֆինանսական ակտիվների հաշվառմամբ նրա զուտ կարողությունը գերազանցել է 1 միլիարդ դոլարը։

Չնայած Սաուդյան Արաբիայից ստացած տարեկան շուրջ 400 միլիոն դոլարի առաջարկին՝ Մեսսին 2023 թվականին նախընտրել է միանալ «Ինտեր Մայամիին»։

Ավելի վաղ նա նշել էր, որ ֆինանսական հարցը երբեք որոշիչ չի եղել իր կարիերայի ընտրություններում։ Այսօր «Ինտեր Մայամին» զգալի աճ է գրանցել և Bloomberg-ի գնահատմամբ դարձել ԱՄՆ-ի ամենաարժեքավոր ֆուտբոլային ակումբը։

Ակումբի համասեփականատեր Խորխե Մասի խոսքով՝ Մեսսիի տարեկան եկամուտը ակումբում կազմում է 70–80 միլիոն դոլար։ Ավելի վաղ առաջին ֆուտբոլային միլիարդատերը դարձել էր Ռոնալդուն՝ Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբ տեղափոխությունից հետո։

Leave a Comment