Լիոնել Մեսսին դարձել է միլիարդատեր

Լիոնել Մեսսին դարձել է միլիարդատեր

Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին, հրաժարվելով Սաուդյան Արաբիայի առաջարկած տարեկան 400 միլիոն դոլարանոց պայմանագրից, ընտրել է ամերիկյան Ինտեր Մայամի տեղափոխությունը։ Սակայն, ըստ Bloomberg-ի, նա, միևնույն է, դարձել է միլիարդատեր։

Bloomberg-ի հաշվարկներով՝ 2007 թվականից ի վեր 38-ամյա Մեսսին աշխատավարձի և բոնուսների տեսքով վաստակել է ավելի քան 700 միլիոն դոլար։ Իսկ ներդրումներից ու հովանավորչական պայմանագրերից ստացված եկամուտներով նրա կարողությունը գերազանցել է 1 միլիարդ դոլարը։ Այդպիսով նա միացել է աշխարհի միլիարդատեր մարզիկների շարքին՝ իր վաղեմի մրցակից Կրիշտիանու Ռոնալդուի կողքին։

Մեսսիի երկրպագուներից շատերը զարմացած էին, երբ ԱԱ-2022-ում Արգենտինայի հաղթանակից հետո ֆուտբոլիստը հրաժարվեց տարեկան 400 միլիոն դոլար արժողությամբ շահավետ պայմանագրից, որը նրան առաջարկում էր Սաուդյան Արաբիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան։ Փոխարենը նա որոշեց տեղափոխվել «Ինտեր Մայամի»

Մեսսին ավելի վաղ նշել էր, որ իր որոշման հիմքում փողը չի եղել․ «Եթե հարցը գումարը լիներ, ես կմեկնեի Սաուդյան Արաբիա»։

Bloomberg-ի տվյալներով՝ Մեսսիի տեղափոխությունից հետո «Ինտեր Մայամին» դարձել է ԱՄՆ-ի ամենաթանկարժեք ֆուտբոլային ակումբը։ Ակումբում նրա տարեկան եկամուտը, ներառյալ բոնուսները, կազմում է 70-80 միլիոն դոլար։ Բացի այդ, պայմանագրի շրջանակում նա մասնաբաժին է ստանում Apple TV+-ի «MLS Season Pass» բաժանորդագրություններից։

Ֆուտբոլից դուրս Մեսսին ակտիվորեն զբաղվում է բիզնեսով․ 2024 թվականին նա թողարկել է «Más+ by Messi» սպորտային ըմպելիքը և ներդրումներ կատարել արգենտինական «El Club de la Milanesa» ռեստորանային ցանցում։

Նշենք, որ Մեսսին պատմության մեջ ամենաշատ «Ոսկե գնդակ» նվաճած ֆուտբոլիստն է։

Leave a Comment