Ռուբիո. Որոշ երկրներ պատրաստակամություն են հայտնել միանալ Իրանի դեմ պատերազմին

Մի շարք երկրների ղեկավարներ Միացյալ Նահանգներին հայտնել են իրենց պատրաստակամությունը՝ պատերազմ սկսելու Իրանի դեմ, եթե տարածաշրջանում ռազմական գործողությունները վերսկսվեն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հելսինգբորգում, որտեղ տեղի է ունենում ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։

«Ես ասում եմ, որ անհրաժեշտ է ունենալ պլան Բ։ Ի՞նչ անել, եթե Իրանն ասի՝ «Ոչ, մենք հրաժարվում ենք բացել նեղուցները»։ Այդ դեպքում ինչ-որ մեկը պետք է գնա այնտեղ և ինչ-որ բան անի դրա հետ կապված։ Դա չի նշանակում, որ մենք չենք կարող դա անել։ Միացյալ Նահանգները կարող է դա անել, բայց կան երկրներ, որոնք հետաքրքրություն են հայտնել նման բանի հնարավոր մասնակցության հարցում, եթե իրոք այդպես լինի», – ասել է նա։

«Մեզ նրանց օգնությունը պետք չէ, բայց նրանք պատրաստ են դա անել, և կարծում եմ, որ մենք պետք է ընդունենք նրանց առաջարկը, եթե նրանք պատրաստ են», – հավելել է Ռուբիոն։

«Բայց չեմ կարծում, որ այսօր որևէ հստակ պարտավորություն կամ հստակ խնդրանք եղել է։ Դա վաղաժամ կլիներ, բայց ես պարզապես բարձրացնում էի այն հարցը, որ սա այն բանն է, որի հետ մենք կարող ենք որոշ պահի զբաղվենք։ Կրկին, սա այն դեպքն է, երբ մենք չենք կարողանում համաձայնության գալ (Իրանի հետ), բայց մենք կնախընտրեինք համաձայնության գալ», – եզրափակել է նա։

Leave a Comment