ՆԱՏՕ-ի արկտիկական երկրները մեծացնում են իրենց ռազմական ներկայությունը Արկտիկայում, ասվում է Կանադայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Իսլանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարության մեջ։
«Մենք մեծացնում ենք մեր ռազմական ներկայությունը, հսկողության հնարավորությունները և համատեղ վարժանքները Արկտիկայում և Հեռավոր Հյուսիսում։ Մենք սա անում ենք համակարգված ձևով», – ասվում է Շվեդիայի կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ վերոնշյալ երկրները աջակցում են ՆԱՏՕ-ի ներկայության ընդլայնմանը տարածաշրջանում, համաձայնել են խորացնել երկխոսությունը Արկտիկայում և Հեռավոր Հյուսիսում անվտանգության հարցերի շուրջ և հանձնարարել են իրենց փորձագետներին համակարգել իրենց ջանքերը տարածաշրջանում տնտեսական և ռեսուրսների զարգացման հարցերի վերաբերյալ։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն ընդլայնում է Արկտիկան ռազմականացնելու և տարածաշրջանը հակամարտության գոտու վերածելու իր ծրագրերը։