Մենք դեռ չենք ավարտել. Էդուարդ Սպերցյան


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Ռուսաստանի փոխչեմպիոն «Կրասնոդարի» ավագ, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը թիմի հետ պատրաստվում է Ռուսաստանի գավաթի սուպերեզրափակիչին: Մայիսի 24-ին «Կրասնոդարը» «Լուժնիկիում» կմրցի Մոսկվայի «Սպարտակի» դեմ:

«Մենք դեռ չենք ավարտել: Քրտնաջան մարզվում եւ պատրաստվում ենք, տրամադրվում կիրակնօրյա կարեւոր խաղին»,- տելեգրամյան ալիքում գրել է Էդուարդ Սպերցյանը:

Հիշեցնենք, որ «Կրասնոդարը» 66 միավորով դարձել է Ռուսաստանի փոխչեմպիոն՝ 2 միավոր զիջելով Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment