Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 22-ին ընդունել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:

Քննարկվել են Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները, մի շարք ոլորտներում համագործակցության հեռանկարները:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:

Leave a Comment