ԱՄՆ-ն կշարունակի կարևոր դեր խաղալ Եվրոպայի միջուկային պաշտպանության գործում․ Ռյուտե

Միացյալ Նահանգները կշարունակի կարևոր դեր խաղալ Եվրոպայի միջուկային պաշտպանության գործում, սակայն ակնկալում է եվրոպական ավելի մեծ դերսկատարություն ավանդական զենքի ոլորտում, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

Ռյուտեի հայտարարությունը հնչել է ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպման մեկնարկից առաջ, որը տեղի կունենա Շվեդիայում։

«Միացյալ Նահանգները կարևոր դեր է խաղում Եվրոպայում, եթե հարցը վերաբերում է միջուկային զենքի հարցում, բայց հույս ունի, որ Եվրոպան աստիճանական քայլեր կձեռնարկի սովորական զենքի հարցում»,-ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Leave a Comment