Քննիչներն ավարտել են Մարտուն Գրիգորյանի տան և կուսակցության Գյումրիի շտաբի խուզարկությունը

Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներն ավարտել են «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանի տան և կուսակցության Գյումրիի շտաբի խուզարկությունը:

Իրավապահները դեռ չեն հայտնել, թե ինչ վարույթի շրջանակում էին իրականացնում քննչական գործողությունները, որոնք մոտ յոթ ժամ տևեցին:

Առավոտյան Մարտուն Գրիգորյանն «Ազատության» հետ զրույցում ասել էր, թե «ընտրությունների հետ կապված կրիչներ, փաստաթղթեր էին փնտրում»:

Leave a Comment