Ո՞վ կլինի «Ռեալի» նոր ավագը

Մադրիդի «Ռեալի» ավագի թևկապը Դանի Կարվախալի հեռանալուց հետո կփոխանցվի Ֆեդերիկո Վալվերդեին։ Այս մասին հայտնում է El Chiringuito-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 27-ամյա ուրուգվայցի կիսապաշտպանը կստանա հիմնական ավագի կարգավիճակը, իսկ փոխավագ կնշանակվի Վինիսիուս Ժունիորը։ Հատկանշական է, որ ղեկավարության այս որոշման վրա չի ազդել Վալվերդեի և Օրելիեն Չուամենիի միջև վերջերս տեղի ունեցած կոնֆլիկտը։

​Այս ամենով հանդերձ, ուրուգվայցի ֆուտբոլիստի ապագան մադրիդյան ակումբում դեռևս անորոշ է, քանի որ նրա տրանսֆերով ակտիվորեն հետաքրքրված են ՊՍԺ-ն ու «Մանչեսթեր Յունայթեդը»։

Leave a Comment