Ռուսաստանը չի կարող լռել Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ․ Վոլոդին

Ռուսաստանի վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ բարեկամական է, բայց ՌԴ-ն չի կարող լռել Հայաստանում տեղի ունեցող գործընթացների մասին, հայտարարել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Ռուսաստանը միշտ օգնության է հասել հայ ժողովրդին։ Հիմա էլ ՌԴ-ի վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ բարեկամական է։ Միևնույն ժամանակ, մենք պետք է որոշում կայացնենք։ Մենք այլևս չենք կարող լռել Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ», – գրել է Վոլոդինը իր ալիքում՝ Max հարթակում։

Leave a Comment