Արտակ Մելքոնյանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի հանրային ծառայության շահերի դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության ավագ քննիչի պաշտոնակատար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի հրամանով Արտակ Մելքոնյանը նշանակվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հանրային ծառայության շահերի դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության ավագ քննիչի պաշտոնակատար՝ ի հաշիվ ՀԿԳ ավագ քննիչի։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Հրամանն ընդունվել է հիմք ընդունելով Ա․ Մելքոնյանի՝ 2026 թվականի մայիսի 13-ի դիմումը և Ղղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 16-րդ հոդվածի 6-րդ, 14-րդ, 20-րդ հոդվածի 2-րդ մասերով։

Ա․ Մելքոնյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքին համապատասխան։

Leave a Comment