Թրամփը հրաժարվել է Գրենլանդիան ուժով զավթելու գաղափարից․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է Գրենլանդիան ուժով զավթելու գաղափարից, հայտարարել է Դանիայում ԱՄՆ դեսպան Քենեթ Հաուերին։

«Նախագահը այլևս չի քննարկում ուժի կիրառումը։ Գրենլանդիայի ապագան պետք է որոշեն հենց գրենլանդացիները», – ասել է դիվանագետը գրենլանդական KNR ռադիոկայանին տված հարցազրույցում։

Նա նշել է իր լավատեսությունը, որ Գրենլանդիայի աշխատանքային խումբը կկարողանա հասնել լուծման, որը կանդրադառնա ինչպես Թրամփի՝ անվտանգության վերաբերյալ մտահոգություններին, այնպես էլ Գրենլանդիայի և Դանիայի տեսակետներին։ Այս լուծումը պետք է նաև գրենլանդացիներին լայն տնտեսական հնարավորություններ տա։

Leave a Comment