Հայաստանի հանրակրթական դպրոցներում այսօր հնչելու է «Վերջին զանգը»։ 12-րդ դասարանն ավարտում են ավելի քան 22 հազար աշակերտներ եւ 9-րդ դասարանը՝ ավելի քան 39 հազար աշակերտներ։
Մայրաքաղաքում և մարզերում իրականացվում է ոստիկանության ուժեղացված ծառայություն՝ միջոցառումները անվտանգ անցկացնելու համար։