Հայտնի է դարձել, թե որ դեպքում Հայաստանի ազգային հավաքականի և «Ցրվենա Զվեզդայի» ձախ պաշտպան Նաիր Թիկնիզյանը մոտ կլինի Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» տեղափոխությանը։
Տրանսֆերի իրականացման գլխավոր պայմանը բրազիլացի Դուգլաս Սանտոսի վաճառքն է 5-ից 10 միլիոն եվրոյի դիմաց։ Եթե բրազիլացի եզրային պաշտպանը հեռանա թիմից, ապա հենց Թիկնիզյանը կդառնա նրան փոխարինելու հավանական թեկնածուն։
Հայ ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են նաև Մոսկվայի «Սպարտակն» ու «Կրասնոդարը»։ Ներկայումս Թիկնիզյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 5 միլիոն եվրո։ Հատկանշական է, որ հայ ֆուտբոլիստները Ռուսաստանի առաջնությունում լեգեոներ չեն համարվում, ինչը մեծացնում է նրանց պահանջարկը ռուսական ակումբների շրջանում։
«Ցրվենա Զվեզդայի» կազմում անցկացրած 46 հանդիպումներում պաշտպանը դարձել է 1 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ դեռևս 2024 թվականի հունվարին Նաիրը մերժել էր «Լոկոմոտիվից» «Զենիթ» տեղափոխվելու առաջարկը։