Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը հրաժեշտի ընթրիք է կազմակերպել իր թիմակիցների և ակումբի աշխատակիցների համար, սակայն հրավիրված չի եղել թիմի գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան: Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է The Athletic-ի լրագրող Մարիո Կորտեգանան:
Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում Կարվախալի և Արբելոայի լարված հարաբերությունների մասին:
Դանիել Կարվախալը Մադրիդի «Ռեալի» սան է, թիմի կազմում անընդմեջ հանդես էր գալիս 2013 թվականի ամառվանից։
Ընթացիկ մրցաշրջանում իսպանացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 22 հանդիպում։ Ընդհանուր առմամբ, նա «Ռեալի» մարզաշապիկով մասնակցել է 450 խաղի՝ դառնալով 14 գոլի հեղինակ: