Աշտարակում նախընտրական քարոզարշավի ժամանակ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ներկայացրել է այն փոփոխությունները, որոնք լինելու են Հայաստանում խորհրդարանական ընտրություններում իրենց հաղթանակից հետո:
«Այն մարդիկ, որոնք ուզում են բնակարան ձեռք բերել, հնարավորություն են ունենալու գնել տուն, որը 10 տարի հետո այլևս վարձի կարիք չի ունենա և կմնա իրենց:
Համաշխարհային լավագույն ընկերությունները գալու են ՀՀ, ներդրում են կատարելու, որպեսզի երկրում լինեն աշխատատեղեր»,- նշել է Կարապետյանը:
Նրա խոսքով՝ այժմ ՀՀ վարչապետը չի կարողանում լուծել գյուղմթերման խնդիրները: Չի կարողանում հարցը լուծել Վրաստանի և ավելի հյուսիսում գտնվող երկրների հետ, իսկ Սամվել Կարապետյանը երկու երկրների հետ շատ հեշտ է պայմանավորվելու: