Եվրոպային դուր չի գալիս Մինսկի և Վաշինգտոնի միջև երկխոսությունը, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Նրանք (եվրոպացիները) տեսնում են, որ մենք որոշակի երկխոսություն ենք վարում ամերիկացիների հետ։ Դա բոլորին դուր չի գալիս», – բելառուս առաջնորդի խոսքերն է մեջբերել «БелТА» լրատվական գործակալությունը։