Պակիստանի ներկայացուցիչները 24 ժամվա ընթացքում կժամանեն Թեհրան՝ Իրանի հետ ԱՄՆ-ի և Իսրայելի միջև հակամարտության դադարեցման ջանքերին նպաստելու համար։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
«Կարծում եմ՝ մենք որոշակի առաջընթաց ենք գրանցել», – հավելել է նա՝ խոսելով Իրանի հետ համաձայնության հասնելու ջանքերի մասին։ «Կլինեն մի քանի այցելություններ։ Կարծում եմ՝ պակիստանցիները այսօր կմեկնեն Թեհրան։ Հուսով եմ՝ դա մեզ թույլ կտա առաջ շարժվել», – հավելել է Ռուբիոն։
«Նախագահ (Դոնալդ Թրամփը) նախընտրում է լավ գործարք կնքել», – հավելել է ԱՄՆ պետքարտուղարը։ «Դա միշտ էլ եղել է նրա նախընտրությունը։ Եթե դա հնարավոր լինի իրականացնել, հիանալի է։ Ես չեմ ասելու, որ դա անպայման կհաջողվի։ Բայց կասեմ, որ մենք կանենք ամեն ինչ, որ մեր ուժերի սահմաններում է՝ տեսնելու, թե դա հնարավոր է։ Բայց նախագահը հստակեցրել է, որ եթե մենք չկարողանանք լավ գործարք կնքել, նա ունի այլ տարբերակներ։ Ես չեմ ասելու, թե որոնք են այդ մյուս տարբերակները, բայց բոլորը գիտեն դա», – ընդգծել է Ռուբիոն։