Մեսսին, Ռոնալդուն, Մբապեն ու Վինիսիուսը դարձան LEGO-ի հերոսներ

«LEGO Group» կորպորացիան ներկայացրել է 2026 թվականի աշխարհի առաջնությանն ընդառաջ նկարահանված տեսահոլովակի կադրերից դուրս մնացած հատվածը:

Գովազդային հոլովակում նկարահանվել են գերաստղեր Կրիշտիանու Ռոնալդուն, Լիոնել Մեսսին, Կիլիան Մբապեն և Վինիսիուս Ժունիորը:

Ավելի վաղ հայտնի բրենդը թողարկել էր ԱԱ-2026-ի համար նախատեսված իր նոր հավաքածուների գովազդը։ Դրանում մասնակից ֆուտբոլիստները փորձում էին իրենց մինի-ֆիգուրները տեղադրել մրցաշարի գլխավոր գավաթի վրա:

Հիշեցնենք, որ 2026 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը:

Leave a Comment