Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» կազմում իսպանացի ֆուտբոլիստների սակավությանը։ Մասնագետը նշել է, որ կցանկանար «Ռեալում» ավելի շատ տեղացի խաղացողների տեսնել։
«Ես լիովին կողմ եմ սեփական տաղանդների զարգացմանը։ Իմ կարծիքով՝ նրանք բոլորը պետք է հանդես գան Լա Լիգայում, քանի որ սա լավագույն առաջնությունն է։ Շատ ափսոս, որ այսօր այդքան ֆուտբոլիստներ նախընտրում են խաղալ արտասահմանում։
Որքան շատ խաղացողների մենք կարողանանք հրավիրել ազգային հավաքական, այնքան լավ մեզ համար, հատկապես, եթե նրանք հանդես գան այնպիսի բարձրակարգ թիմում, ինչպիսին Մադրիդի «Ռեալն» է»,- ասել է Լուիս դե լա Ֆուենտեն AS-ին տված հարցազրույցի ժամանակ: