Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 29-րդ հոդվածի՝ վարելու իրավունքից զրկման ժամկետի ավարտից հետո վարելու իրավունքի վերականգնումն իրականացվում է որակավորման քննությունների հիման վրա։ Սակայն շատերը չգիտեն, որ օրենքի նախագծով առաջարկվում է փոխել վարելու իրավունքի վերականգնման ներկայիս մոդելը՝ ներդնելով առաջին անգամ զրկման դեպքում վերականգնում առանց քննության։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, Իրավական ակտերի նախագծերի հրապարկման միասնական հարթակում ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից քննրկման ներկայացված օրենքի նախագիծը սահմանում է վարելու իրավունքի վերականգնման նոր կարգ՝ հիմնված փորձաշրջանի և սահմանափակ տուգանային միավորների վրա։
Ընթացիկ իրավիճակը
Համաձայն հիմնավորման՝ ներկայումս զրկման ժամկետի ավարտից հետո վարելու իրավունքի վերականգնումն իրականացվում է քննությունների հիման վրա՝ անկախ նրանից, թե զրկումն առաջին անգամ է կիրառվել, թե՝ ոչ։
Առաջարկվող նոր մոդել
Օրենքի նախագծով առաջարկվում է վարելու իրավունքից զրկելու մասին ոստիկանության՝ ուժի մեջ մտած ակտի հիմքով դադարեցված ՀՀ քաղաքացիների վարելու իրավունքը՝ զրկման ժամկետը լրանալուց հետո 1 տարվա ընթացում դիմելու դեպքում, մեկ անգամ վերականգնել առանց որակավորման քննություններ հանձնելու՝ օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ։
Փորձաշրջանի սահմանում
Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով։ Փորձաշրջանում գտնվող անձին 13 միավորի փոխարեն հատկացվում է 6 տուգանային միավոր։
Տուգանային միավորների սպառում
Օրենքի նախագծով առաջարկվում է փորձաշրջանում գտնվող անձի կողմից 6 տուգանային միավորը սպառելու դեպքում նախատեսել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում՝ մեկ տարի ժամկետով։
Պետական տուրք
Օրենքի նախագծով առաջարկվում է վարելու իրավունքից զրկված անձի վարելու իրավունքը զրկման ժամկետի ավարտից հետո առանց որակավորման քննությունների վերականգնելու և փորձաշրջան սահմանելու համար սահմանել պետական տուրք՝ հիսուն հազար դրամի չափով։
Երկրորդ և հաջորդ անգամներ
Օրենքի նախագծով սահմանվում է, որ երկրորդ կամ հաջորդ անգամ վարելու իրավունքը վերականգնվում է որակավորման քննություններ հանձնելուց հետո։
Անցումային դրույթ
Օրենքի նախագծով սահմանվում է, որ նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո 1 տարվա ընթացքում դիմելու դեպքում 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի մայիսի 1-ը ներառյալ ոստիկանության՝ վարելու իրավունքից զրկելու մասին ակտի հիմքով դադարեցված ՀՀ քաղաքացիների վարելու իրավունքը մեկ անգամ վերականգնվում է առանց որակավորման քննություններ հանձնելու՝ պետական տուրքի վճարմամբ։
Սահմանափակումներ
Օրենքի նախագծով սահմանվում է, որ նախատեսվող կարգավորումները կտարածվեն ՀՀ ոստիկանության կողմից կիրառված զրկումների նկատմամբ, և չեն վերաբերի ՀՀ դատարանների ու օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից կիրառված զրկումներին։
Ամփոփելով, պետք է նշել, որ օրենքի նախագծով առաջարկվում է փոխել վարելու իրավունքի վերականգնման ներկայիս մոդելը՝ առաջին անգամ զրկման դեպքում թույլ տալով վերականգնել վարելու իրավունքը առանց քննության՝ 50,000 դրամ պետական տուրքի վճարմամբ և 1 տարի փորձաշրջանի սահմանմամբ։ Փորձաշրջանում հատկացվում է 6 տուգանային միավոր, որոնց սպառումը հանգեցնում է 1 տարի զրկման։ 2020-2026 թվականներին զրկված անձինք նույնպես կարող են օգտվել այս կարգից – տեղեկացնում է Iravaban.net-ը։