Հայաստանն առաջին անգամ հյուրընկալել է աշխարհի ամենահեղինակավոր գինու համտես-մրցույթներից մեկը

Հայաստանը տարածաշրջանում առաջին անգամ հյուրընկալել է աշխարհի ամենահեղինակավոր գինու համտես-մրցույթներից մեկը՝ «Concours Mondial de Bruxelles» («Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել») միջազգային մրցույթը։

Մայիսի 19-23-ը Հայաստան է ժամանել շուրջ 400 գինու փորձագետ 65 երկրից՝ լրագրողներ, սոմելիեներ, գինեգետներ և ոլորտի այլ մասնագետներ։

Մրցույթի շրջանակում մասնակիցները կայցելեն Հայաստանի գինեգործական հիմնական շրջաններ՝ բացահայտելով հայկական գինեգործության հազարամյա ավանդույթները, տեղական խաղողի սորտերն ու ժամանակակից գինու մշակույթը։

Ավելի քան 30 տարվա պատմություն ունեցող այս հեղինակավոր միջոցառումն անցկացվել է Պորտուգալիայում, Իտալիայում, Իսպանիայում, Մեքսիկայում և Չինաստանում, իսկ այս տարի առաջին անգամ ընտրվել է Հայաստանը, որպես գինեգործության հնագույն բնօրրան և ժամանակակից գինեգործական ուղղություն։

Մրցույթին կհաջորդի միջազգային լրագրողների մասնակցությամբ մեդիատուր, որի շրջանակում Հայաստանը կներկայացվի համաշխարհային զբոսաշրջային և գինեգործական հարթակներում։

Leave a Comment