
Իրանը վերականգնում է իր զինված ուժերը և սպառազինության արտադրությունը շատ ավելի արագ, քան ԱՄՆ-ն սպասում էր, հայտնում է CNN-ը։
Նշվում է, որ ապրիլին սկսված վեցշաբաթյա հրադադարի ընթացքում Իրանը վերագործարկել է ԱԹՍ-ների արտադրության մի շարք ձեռնարկություններ։
«ԱՄՆ-ի որոշ հատուկ ծառայությունների գնահատմամբ՝ Իրանը կարող է վեց ամսում լիովին վերականգնել անօդաչու սարքերով հարվածներ հասցնելու իր կարողությունները», – հայտնում է լրատվամիջոցը։
Ավելի վաղ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել էր, որ Իրանի զինված ուժերը լավագույնս օգտագործել են ԱՄՆ-ի հետ հրադադարը՝ իրենց հնարավորությունները վերականգնելու համար: