Ալիևն ու Մակրոնը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարցեր, հայտնել է Ալիևը սոցիալական ցանցերում։

«Նախագահ Էմանուել Մակրոնն այսօր զանգահարեց ինձ։ Մեր զրույցի ընթացքում մենք քննարկեցինք Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերը և մտքեր փոխանակեցինք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ», – գրել է նա։

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ։

«Մենք քննարկեցինք տարածաշրջանային հարցեր և մեր երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները», – հավելել է նա։

Leave a Comment