Արմեն Ղազարյանն ու Յոհաննես Լուխները աշխատանքային քննարկում են ունեցել վիզաների ազատականացման թեմայով

Մայիսի 20-ին Հայաստանում էր Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները։ Այցի շրջանակում ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի համակարգմամբ և պետական մարմինների ներկայացուցիչների ներգրավմամբ քննարկվել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի (VLAP) իրականացման վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի՝ Հայաստանի առաջընթացի առաջին զեկույցն ու դրանում տեղ գտած առաջարկությունները։

Քննարկման ընթացքում կողմերը հանգամանալից անդրադարձել են Գործողությունների ծրագրով սահմանված չորս հիմնական ուղղություններով նախատեսված հենանիշերի կատարման ընթացքին՝ փաստաթղթերի անվտանգության, սահմանների համալիր կառավարման, հասարակական կարգի պահպանության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության ոլորտներում իրականացվող բարեփոխումների համատեքստում։

Leave a Comment