«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 9-15-ը (2026թ․):
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.
Վանաձոր քաղաքում՝
- Հերացի փողոցի հարակից տարածք՝ մայիսի 13-ին,
- Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ մայիսի 13-ին,
- Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։
Գյումրի քաղաքում՝ գրեթե ամբողջ շաբաթ։
Արարատ քաղաքում՝ մայիսի 9-10-ը և 13-15-ը։
Հրազդան քաղաքում՝ չի գերազանցել։