34-ամյա Յուրա Ենոքյանի մոտ հայտնաբերվել է սրտի կարդիոմիոպատիա. անհրաժեշտ է սրտի փոխպատվաստում


Հասարակություն


Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի բնակիչ 34-ամյա Յուրա Ենոքյանի մոտ հայտնաբերվել է սրտի կարդիոմիոպատիա, և նրան անհապաղ անհրաժեշտ է սրտի փոխպատվաստում՝ Մինսկի Հանրապետական կարդիոլոգիական կենտրոնում։ Բուժման ընդհանուր արժեքը կազմում է 150,000 (€)եվրո։


Յուրա Ենոքյանն ունի 2 անչափահաս երեխա և գումարը չափազանց մեծ է Յուրայի ընտանիքի համար, ուստի դիմում են բոլորին՝ խնդրելով միավորվել և աջակցել։


«Դրամահավաք հայտարարող ոչ մի ընտանիք մինչև այդ պահը երբեք չի պատկերացնում, որ մի օր կարող է կանգնել նման ծանր փորձության առաջ։ Այսօր այդ փորձության առջև մեր ընտանիքն է։ Շատ շնորհակալ կլինենք ցանկացած չափի ֆինանսական աջակցության համար»,- հայտնում է Յուրա Ենոքյանի կինը Մարգարիտա Ավագյանը։

Յուրա Ենոքյանի հետ կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 077 22 11 01։

Ardshinbank

Քարտային հաշիվ՝ 5471 2800 3706 6021

Հաշվեհամարներ՝

AMD.- 2475805310330000

USD.- 2475805310330010

EUR.- 2470030174790031

RUB.- 2470030174790022

ACBA bank

AMD.- 220441212762000

USD.- 220441210329001

Ստացող՝ Յուրիկ Ենոքյան։


Leave a Comment