ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Չինաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ իրեն ավելի լավ ընդունելության են արժանացրել, քան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։
«Ես չեմ կարծում, որ նրանց արարողությունը նույնքան հիանալի էր, որքան իմը։ Ես դիտեցի։ Մենք գերազանցեցինք նրանց», – լրագրողներին ասել է Թրամփը։
Միաժամանակ, ամերիկացի առաջնորդը նշել է, որ աջակցում է Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպմանը։