Որ դեպքում կզրկվեն ԵՄ բարեհաճությունից •

Եվրամիությունը կարող է կրճատել աջակցությունը այն զարգացող երկրներին, որոնք աջակցում են Ռուսաստանին կամ Իրանին։

Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական գերատեսչության ղեկավար Կայա Կալասը։

«Եթե գործընկերն աջակցում է Ռուսաստանին կամ Իրանին, ապա ճկունություն պետք է ցուցաբերի, որպեսզի մենք մեր գործակցությունը նման դեպքերում կարողանանք վերակառուցել»,- ասել է Կալասը։

Հրապարակման մեջ ասվում է, որ Կալասը չի մանրամասնել, թե որ դեպքում կարող է օգնությունը դադարեցվել տվյալ երկրին եւ որտեղ է սեփական ազգային շահերով առաջնորդվելու սահմանը։

Leave a Comment