Թրամփը վստահ է, որ Նեթանյահուն կանի այն ամենը, ինչ ինքը կցանկանա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանի հարցում կգործի իր ցանկություններին համապատասխան։

«Նա կանի այն, ինչ ես կցանկանամ», – լրագրողներին ասել է Թրամփը։

Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողության մեկնարկից հետո ամերիկյան լրատվամիջոցները ենթադրություններ արեցին, որ Վաշինգտոնը տեղի է տվել Թել Ավիվի խնդրանքներին: «Վաշինգտոն Փոստ»-ը հաղորդել էր, որ Նեթանյահուն, իբր, Սպիտակ տուն կատարած այցելությունների ժամանակ Թրամփին դրդել է հակամարտության մեջ մտնել Իրանի հետ:

Մարտին ԱՄՆ-ի Ազգային հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարը հրաժարական տվեց՝ նշելով, որ կարծում է, թե ԱՄՆ ղեկավարությունը դարձել է Իսրայելի կողմից իրականացվող ապատեղեկատվական արշավի զոհ, որի նպատակն է ԱՄՆ-ին Իրանի հետ հակամարտության մեջ մղել։ Թրամփը հերքում է նման մեղադրանքները։ Նեթանյահուն ևս կեղծ է համարել այն պնդումը, որ Իսրայելը ԱՄՆ-ին Իրանի հետ հակամարտության մեջ է ներքաշել։

Leave a Comment