Հայաստանը քայլեր է ձեռնարկում, որոնք անհամատեղելի են ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն. Շոյգու

Հայաստանի ղեկավարությունը վերջերս քայլեր է ձեռնարկում, որոնք անհամատեղելի են Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն, այսօր հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ հատուկ աշխատանքային խմբի նիստում։

Նրա խոսքով՝ Հայաստանը միջազգային հարթակներում պարբերաբար համաձայնվում է ԵՄ դիրքորոշմանը և ակտիվորեն աշխատում է ստանդարտների փոփոխման և ԵՄ-ի հետ մաքսային ու առևտրային ռեժիմների համաձայնեցման ուղղությամբ, «որը կարող է չհամապատասխանել Հայաստանի պարտավորություններին ԵԱՏՄ-ի շրջանակներում»։

Մոսկվան վերջին օրերին հստակ հայտարարում է, որ այս ամսվա վերջին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովում քննարկվելու է Հայաստանի անդամակցության հարցը։

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ երեկ հայտարարել է, թե Երևանում գիտակցում են, որ երկու կառույցներն անհամատեղելի են, բայց դեռևս չեն պատրաստվում ընտրություն կատարել դրանց միջև։

Leave a Comment