Որոշ երկրներում դատավճռի պատճառը թմրանյութն Է
Ըստ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության երկուշաբթի օրը հրապարակված զեկույցի, 2025 թվականին աշխարհում ի կատար Է ածվել 2707 մահապատիժ:
Իրանի իշխանությունների կարգադրությամբ մահապատժի Է ենթարվկել առնվազն 2159 մարդ, ինչը կրկնակի գերազանցում է 2024 թվականի ցուցանիշը։ Սաուդյան Արաբիայում մահապատիժների թիվը հասել է առնվազն 356-ի:
Իրանում և Սաուդյան Արաբիայում մահապատժի դատավճռի հիմնական պատճառներից Է թմրանյութի ապօրինի վաճառքը:
Տարածքով փոքրիկ երկիր Քուվեյթում մահապատիժների թիվը գրեթե եռապատկվել է՝ 6-ից հասնելով 17-ի, այն գրեթե կրկնապատկվել է Եգիպտոսում, որտեղ 2024-ին մահվան դատավճիռն ընդունվել Է 13, իսկ 2025-ին՝ 23 անգամ:
Մահապատժի վճիռների 78 տոկոսի աճ
Աճ Է նաև այլ երկրներում՝ Սինգապուրում 2024-ին 9 մարդ Է դատապարտվել մահվան, 2025-ին՝ 17, Միացյալ Նահանգներում ցուցանիշը 25-ից հասել Է 47-ի:
Ընդհանուր հաշվով 2024 թվականին կայացվել Է 1518 մահվան դատավճիռ, իսկ 2025-ին՝ 2707, դա 78 տոկոսի աճ Է, ինչն ամենաբարձր ցուցանիշն Է անցած 44 տարում:
Մահապատիժը՝ վախ ներշնչելու գործիք
Amnesty-ի զեկույցում չի ներառվում մահապատիժների թիվը Չինաստանում, որն աշխարհի առաջատարն Է մահապատժի իրականացման առումով: Չկան տվյալներ նաև Հյուսիսային Կորեայից, որտեղ գերագույն պատիժը լայնորեն կիրառվում Է, Պեկինը և Փհենյանն այս թեմայով վիճակագրություն չեն հրապարակում:
Ըստ Amnesty International-ի գլխավոր քարտուղար Ագնես Կալամարի, մի շարք կառավարություններ մահապատիժը կիրառում են որպես վախ ներշնչելու, այլախոհությունը ճնշելու և խոցելի համայնքներին պատժելու զենք։
Բայց կա մեկ այլ կարևոր հանգամանք՝ թեպետ մահապատիժների թիվն աճել Է, այն իրականացնող երկրները միևնույն Է փոքրամասնություն են կազմում:
Միևնույն Է աշխարհը հետզհետե հրաժարվում Է մահապատժից
Աֆղանստան, Չինաստան, Եգիպտոս, Իրան, Իրաք, Քուվեյթ, Հյուսիսային Կորեա, Սաուդյան Արաբիա, Սինգապուր, Սոմալի, ԱՄՆ, Վիետնամ, Եմեն: Այդ պետություններում մարդուն կարող են մահվան դատապարտել:
2025-ին այդ 13-ին միացել են ևս 4-ը՝ Ճապոնիան, Հարավային Սուդանը, Թայվանը և Արաբական Միացյալ Էմիրությունները: Այսպիսով, հիմա 17 երկրներում են մահապատիժ իրականացնում:
Կան երկրներ, որտեղ օրենքը թույլ Է տալիս մահապատիժ, սակայն այն գործնականում չի իրականացվում:
Երբ Amnesty International-ը 1977 թվականին նոր Է սկսել արշավը մահապատժի դեմ՝ աշխարհում միայն 16 երկրում այն չԷր կիրառվել, իսկ հիմա մահապատիժ չկա 113 երկրներում, Հայաստանն այդ 113-ի շարքում Է: