ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի շտապում կարգավորել Իրանի հետ հակամարտությունը՝ չնայած ԱՄՆ Կոնգրեսի մոտեցող ընտրություններին։
«Ես չեմ շտապում։ Պետք չէ մտածել, որ, օ՜, միջանկյալ ընտրություններ են, և ես պետք է շտապեմ։ Ես չեմ շտապում», – լրագրողներին ասել է Թրամփը, երբ հարցրել են, թե արդյո՞ք նա բաց է Թեհրանի հետ համաձայնագրի համար, որը կվերաբերի միայն Հորմուզի նեղուցին։