Դաժան սպանություն պատառաքաղով․ 33-ամյա կինը սպանել է ընկերուհուն

Ռուսաստանի Ստուպինո քաղաքում իրավապահները ձերբակալել են 33-ամյա կնոջ, որը կենցաղային վիճաբանության ընթացքում պատառաքաղով վնասել է իր ծանոթին, հայտնում է Past.am-ը՝ հղում անելով Ռոսգվարդիայի Մոսկվայի մարզային վարչությանը։

Դեպքը տեղի է ունեցել Պոբեդի պողոտայում գտնվող բնակարաններից մեկում։ Ըստ նախնական տվյալների՝ երկու ընկերուհիներ միասին ալկոհոլ էին օգտագործում, երբ նրանց միջև վեճ է սկսվել։

Վիճաբանության ընթացքում կանանցից մեկը վերցրել է պատառաքաղը և հարվածել մյուսի պարանոցի հատվածին։ Տուժած կնոջը շտապ տեղափոխել են հիվանդանոց։

Հարևանները լսել են օգնության կանչերն ու անմիջապես դիմել իրավապահներին։ Ժամանած Ռոսգվարդիայի աշխատակիցները ձերբակալել են կասկածյալին և տեղափոխել ոստիկանության բաժին։

Հետագայում պարզվել է, որ կինը նախկինում ևս ներգրավված է եղել խուլիգանության հետ կապված միջադեպերում։

Leave a Comment