Գնահատենք մարդկանց իրենց կյանքի օրոք. Լիդյա Մանթաշյանը շնորհավորել է Սրբազանի ծնունդը


Հասարակություն


Ես 45-ամյակն եմ հիշում, սա այդ օրվա նկար է… ինչ երջանիկ էինք թեմի երիտասարդներով, որ հենց Բագրատ Սրբազանն է մեր առաջնորդը։

Սրբազանի պատկառանքի զգացումն անչափելի է… Ես այնքան երջանիկ եմ, որ իր ժամանակակիցն եմ ու հնարավորություն ունեմ շփվելու իր հետ, իրենից սովորելու և իրենից ազդված լինելու համար:

Մենք բոլորս էլ սխրանք գործելու ներքին ցանկություն ունենք, բայց երբ ստանում ենք դրա հնարավորությունը, մարդկայնորեն սկսում ենք տատանվել, վախենալ, կասկածել… Սրբազանը իմ ճանաչած ամենաանվախն է այդ հարցում…

Ես գիտեմ, որ Սրբազանի ծնունդը եղել է միայն ու միայն Տիրոջ կամքով: Սրբազանի կյանքի ամբողջ պատմությունը դրա մասին է վկայում:

Ես գիտեմ` Սրբազանը դեռ շատ մեծ անելիքներ ունի մեր պետության ու մեր ազգի կյանքում: 

Չնայած այսօր իր ձեռքերը կապված են, միևնույն է, վստահ եմ` նա այն վեմն է, որի վրա էլ հենց կառուցվելու է ամենը… (չափազանցություն ու մեծախոսություն չհամարեք):

Վերջին տասը տարվա մեջ առաջին անգամ այս օրը իրեն չեմ տեսնելու, չեմ շնորհավորելու, բայց ոչինչ, պայքարի այս ճանապարհի մեջ թող դա էլ մի փոքր զրկանք համարվի…

Շնորհավոր ամենաՍրբազանի ծնունդը: Գնահատենք մարդկանց իրենց կյանքի օրոք: Չնայած` Սրբազանն իր երկրային կյանքից հետո էլ մեծ անելիք ունի իր արդեն թողած գրավոր ու բանավոր ժառանգության, իր վարքի միջոցով…

#Բագրատ_Սրբազան #ՀաշտությանՔարոզիչը #Բագրատ_Սրբազան55

 

Լիդյա Մանթաշյանի ՖԲ էջից


Leave a Comment