Թուրքիայի Մալաթիա նահանգի Բաթթալգազի շրջանում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
Այս մասին չորեքշաբթի՝ մայիսի 20-ին, հայտնել է Թուրքիայի կառավարության աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD):
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 09:00-ին։
Երկրաշարժը տեղի է ունեցել 7.03 կիլոմետր խորության վրա։